Վերադառնալ լաբորատորիաներին

Լաբորատորիաներ և գիտական խմբեր

Ալյումինպարունակող բնական հումքի և արտադրական թափոնների վերամշակման խումբ

Ուսումնասիրում է հանքանյութերի, խտանյութերի և արտադրական թափոնների վերամշակումը՝ բնապահպանական և տեխնոլոգիական խնդիրների լուծման համար։

Ալյումինպարունակող բնական հումքի և արտադրական թափոնների վերամշակման խումբ

Նկարագիր

Արտադրական թափոնների վնասազերծման լաբորատորիան ստեղծման օրվանից՝ 1968-2003թթ., ղեկավարել է տ.գ.դ. Ս. Կարախանյանը, 2003-2020թթ.՝ տ.գ.թ. Ս. Սահարունյանը, 2020-2025թթ.՝ տ.գ.թ. Է. Նազարյանը, իսկ 2026թ-ից գործում է որպես խումբ:

Լաբորատորիան զբաղվել է ՀՀ-ում արտադրությունների խտանյութերի, թափոնների և հանքանյութերի մշակման ու վերամշակման աշխատանքներով, որոնցից կարելի է նշել՝ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրական ջրերի անթափոն համակարգի նախագծում, Կանազի ալյումինի գործարանում ֆտորային գազերի կլանում, ցեմենտի արտադրությունում էլեկտրոֆիլտրներում կուտակված փոշուց աղյուսների ստացում, որը ներդրվել է Նովոռոսիյսկի ցեմենտի գործարանում, Շահումյանի մետաքսի կոմբինատի արտադրական ջրերի մաքրում, Ավանի աղի հանքի և ՋԷԿ-ի տարածքում աղաջրի օգտագործմամբ կերակրի աղի արտադրության կազմակերպում, Եղեգնաձորի քվարցիտների փորձնական գործարանում հանքի մշակում ապակու արտադրության հումքի ստացման համար, որը ներդրվել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում, ինչպես նաև ալյումինով աղքատ հումքերի՝ նեֆելինային սիենիտ, սինիրիտ, պեռլիտ և այլն, հարստացման աշխատանքներ թթվահիմնաթթվային եղանակով: Աշխատանքները շարունակվում են:

Հայաստանում կան պղնձի և մոլիբդենի հարուստ հանքավայրեր: Երկրում կան մոտ 19 պոչամբարներ, որոնք առաջացել են պղնձամոլիբդենային և այլ ձեռնարկությունների գործունեությունից՝ առաջ բերելով բնապահպանական խնդիրներ, որոնց մշակումը մեծ նշանակություն ունի տնտեսության և բնապահպանման համար:

Կատարվում են հետևյալ աշխատանքները.

• Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոններից հիդրոմետալուրգիական եղանակով (կույտային տարրալվացում), ցածր ջերմաստիճաններում (15–35°C), էկոլոգիապես մաքուր եղանակով պղնձի և մոլիբդենի կորզում։

• Կատարվում են մոլիբդենի խտանյութի վերամշակման աշխատանքներ նատրիումի հիդրօքսիդով։

• Կատարվում են աշխատանքներ շինանյութերի ստացման համար՝ օգտագործելով տարբեր թափոններ՝ ցեմենտի փոշի, տուֆի փոշի, ապակու փշրանք և այլն։ Արդյունքում ստացվել են, օրինակ, միջնապատի սալիկներ։

Ղեկավար

ք.գ.թ. Էդիտա Նազարյան

Հետազոտական ուղղություններ

Waste Processing
Hydrometallurgy
Construction Materials

Կապված աշխատակիցներ

Էդիտա Նազարյան

Խմբի ղեկավար, ք.գ.թ.