Scientist working with advanced inorganic chemistry laboratory equipment

ՔԻՄԻԱ · ԳԻՏՈՒԹՅՈՒՆ · ՆՅՈՒԹԵՐ

Ընդհանուր և անօրգանական քիմիայի ժամանակակից գիտական հարթակ

Ինստիտուտը միավորում է պատմական գիտական փորձը, լաբորատոր հետազոտությունները և տեղական հումքի հիման վրա կիրառական նյութերի մշակումը։

1957 թվականից

Մեր մասին

Ինստիտուտի պատմությունը սկսվում է 1957 թվականից՝ միավորելով հիմնարար հետազոտությունները, տեխնոլոգիական մշակումները և Հայաստանի քիմիական արդյունաբերության զարգացման մեջ ունեցած գիտական ներդրումը։

Ընդհանուր և անօրգանական քիմիա

Հայաստանում ընդհանուր և անօրգանական քիմիայի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների զարգացումը սկսվել է 1957թ., երբ ՀՀ ԺՏԽ կազմում գիտությունների ակադեմիայի անօրգանական քիմիայի սեկտորի հիման վրա ստեղծվեց Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը:

Կարդալ պատմությունը

Ժամանակագրություն

1957

Ինստիտուտի ստեղծում

Սկսվեց ընդհանուր և անօրգանական քիմիայի համակարգված գիտահետազոտական աշխատանքը։

1970–2026

ՀՀ ԳԱԱ համակարգում

Ինստիտուտը երկար տարիներ գործել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում։

2007–2019

Միջազգային գիտաժողովներ

Կազմակերպվել են միջազգային գիտական հանդիպումներ՝ համագործակցությունը զարգացնելու նպատակով։

Առանձնացված ուղղություններ

Լաբորատորիաներ և գիտական խմբեր

Ծանոթացեք ընտրված լաբորատորիաներին և գիտական խմբերին, որոնք աշխատում են նյութերի քիմիայի, հանքային հումքի մշակման, ապակու, կերամիկայի, ադսորբենտների և երկրաքիմիայի ուղղություններով։

Դիտել բոլոր 12-ը
Հետերոպոլիմիացությունների, ցրված և հազվագյուտ տարրերի քիմիայի և անալիզի խումբ

Հետերոպոլիմիացությունների, ցրված և հազվագյուտ տարրերի քիմիայի և անալիզի խումբ

Ուսումնասիրում է հետերոպոլիմիացությունների ռեակցիաները, կոմպլեքսային միացությունները և դրանց կիրառման հնարավորությունները անալիտիկ քիմիայում։

Իմանալ ավելին

Ղեկավար

ք.գ.թ. Էլզա Հայրիյան

Նանոկոմպոզիտային նյութերի և լցոնների լաբորատորիա

Նանոկոմպոզիտային նյութերի և լցոնների լաբորատորիա

Զբաղվում է նանոկոմպոզիտային նյութերով, ցածրջերմաստիճանային կերամիկայով, ադսորբող և ֆիլտրող լցոնների ուսումնասիրությամբ։

Իմանալ ավելին

Ղեկավար

Արամ Կոստանյան

Անօրգանական կոմպոզիտային նյութերի քիմիայի և տեխնոլոգիայի խումբ

Անօրգանական կոմպոզիտային նյութերի քիմիայի և տեխնոլոգիայի խումբ

Ուսումնասիրում է տեղական ալյումինասիլիկատային ապարներից և թափոններից կոմպոզիտային, ջերմամեկուսիչ և ռադիոպաշտպանիչ նյութերի ստացումը։

Իմանալ ավելին

Ղեկավար

տ.գ.թ. Նինել Գուրգենյան

Վերջին նորություններ

Նորություններ և հայտարարություններ

Հետևեք ինստիտուտի հետազոտությունների, միջոցառումների, ձեռքբերումների և հայտարարությունների վերջին նորություններին։

Դիտել բոլոր նորությունները

Թափուր աշխատատեղեր

2026 թ․ սեպտեմբերի 25-ից «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ինստիտուտի նշված լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների պաշտոնների թափուր տեղերի համար հայտարարում է մրցույթ՝ 1) «Նանոկոմպոզիտային նյութերի և լցոնների» լաբորատորիա, 2) «Ապակու-սիտալների քիմիայի և տեխնոլոգիայի» լաբորատորիա, 3) «Հիմնային ապարների ֆիզիկաքիմիական հետազոտությունների և մշակման» լաբորատորիա, 4)«Ալյումասիլիկատային հումքի համալիր վերամշակման և անօրգանական պոլիմերների» լաբորատորիա, 5) «Հանքային աղերի» լաբորատորիա, 6) «Անօրգանական կոմպոզիտային նյութերի քիմիայի և տեխնոլոգիայի» խումբ, 7) «Ալյումին պարունակող բնական հումքի և արտադրական թափոնների վերամշակման» խումբ։ Համաձայն գիտական կադրերի ատեստավորման կարգի՝ «Գիտական կազմակերպւություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ ռեզիդենտներ, (աշխատանքի իրականացման ընթացքում բնակվեն Հայաստանի Հանրապետությունում), ով՝ 1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան (նույնը խմբի ղեկավարի դեպքում). 2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ, (խմբի ղեկավարի դեպքում՝ առնվազն 1 տարի). 3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն վեց հրապարակում ՄԳՇ-ում (խմբի ղեկավարի դեպքում՝ չորս հրապարակում). 4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների մասնագիտություններով առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ (խմբի ղեկավարի դեպքում՝ չի պահանջվում): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ա) դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին, բ) ինքնակենսագրություն գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված, դ) լուսանկար (2 հատ), ե) անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները, զ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, է) գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները, ը) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը, թ) բնութագիր վերջին աշխատավայրից, ժ) տեղեկանք մշտական բնակության վայրից, ի) լաբորատորիայի (խմբի) զարգացման ծրագիր։ Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. սեպտեմբերի 24-ը (ներառյալ): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Արղության փ. 10/2, 2-րդ նրբ, «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» (գիտական քարտուղարին), հեռ. +374 10-23-06-21, +374 99 838650, gmanukyan@sci.am

Կարդալ ավելին

Գիտական ղեկավարություն

Աշխատակիցներ

Ծանոթացեք ինստիտուտի հետազոտական ուղղությունների հետ կապված լաբորատորիաների և գիտական խմբերի մի քանի ղեկավարների։

Դիտել բոլորին
Էլզա Հայրիյան

Էլզա Հայրիյան

Խմբի ղեկավար, ք.գ.թ.

ԱԿ

Արամ Կոստանյան

Լաբորատորիայի վարիչ

ՆԳ

Նինել Գուրգենյան

Խմբի ղեկավար, տ.գ.թ.

ՆԿ

Ն.Բ. Կնյազյան

Լաբորատորիայի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր