Վերադառնալ լաբորատորիաներին

Լաբորատորիաներ և գիտական խմբեր

Նանոկոմպոզիտային նյութերի և լցոնների լաբորատորիա

Զբաղվում է նանոկոմպոզիտային նյութերով, ցածրջերմաստիճանային կերամիկայով, ադսորբող և ֆիլտրող լցոնների ուսումնասիրությամբ։

Նանոկոմպոզիտային նյութերի և լցոնների լաբորատորիա

Նկարագիր

Սինթեզված են ցածր ջերմաստիճանային համատեղ թրծվող (LTCC) տեխնոլոգիայում կիրառվող նոր կերամիկական նյութեր 31,0 BaO–30,0 B2O3–15,0 Al2O3–7,0 SiO2–6,8 MgO–5,9 ZnO–4,3 MgF2 (մոլ %) ապակու և Al2O3 լցոնի հիման վրա։ Ուսումնասիրվել են ապակու և ստացված կոմպոզիտային կերամիկայի ֆիզիկաքիմիական և էլեկտրաֆիզիկական հատկությունները։ Սինթեզվել և ուսումնասիրվել են կերամիկական տեխնոլոգիայով ստացված BaZr(BO3)2-ի հատկությունները ռադիոհաճախական տիրույթում (100 Հց – 10 ՄՀց)։ Ստացված նյութերը կարող են կիրառվել էլեկտրոնիկայում։

Փորձնական հարուստ տվյալների և տեսական հետազոտությունների հիման վրա ցույց է տրվել, որ ալմաստի սաղմերի առաջացումը թերմոդինամիկ կայունության տիրույթում հանդիսանում է մարտենսիտային տիպի գրաֆիտ-ալմաստ անմիջական ֆազային անցման արդյունք։

Ուսումնասիրվել է կրային մշակման ազդեցությունը Հայաստանի դիատոմիտների քիմիական բաղադրության և ֆիզիկաքիմիական հատկությունների վրա՝ բարձրորակ ադսորբող և ֆիլտրող փոշիներ ստանալու նպատակով։

Ղեկավար

Արամ Կոստանյան

Հետազոտական ուղղություններ

Nanocomposites
Ceramics
Fillers

Կապված աշխատակիցներ

Արամ Կոստանյան

Լաբորատորիայի վարիչ