Լաբորատորիաներ և գիտական խմբեր
Անօրգանական կոմպոզիտային նյութերի քիմիայի և տեխնոլոգիայի խումբ
Ուսումնասիրում է տեղական ալյումինասիլիկատային ապարներից և թափոններից կոմպոզիտային, ջերմամեկուսիչ և ռադիոպաշտպանիչ նյութերի ստացումը։

Նկարագիր
Իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
Ուսումնասիրվել է Հայաստանի ալյումինասիլիկատային ապարների (տուֆ, պեռլիտ, ցեոլիտ, բազալտ, խարամ) թափոններից վերամշակման միջոցով կոմպոզիտային երեսպատման, ջերմային և կառուցվածքային, ջերմամեկուսիչ նյութերի ստացումը միկրոալիքային սինթեզի միջոցով, որը մեծ առավելություն ունի ավանդական ջերմամշակման մեթոդի համեմատ:
Մշակվել է նմուշների բաղադրությունը և որոշվել ջերմամշակման օպտիմալ ռեժիմները՝ կախված ապարների և մշակվող նյութերի տեսակից:
Ջերմամշակումը իրականացվել է MWA 268 BL կենցաղային միկրոալիքային վառարանում 90-ից 1200 Վտ հզորության միջակայքում: Միկրոալիքային սինթեզին բնորոշ ծավալային ջերմամշակումը հնարավորություն է տվել ստանալ համասեռ ծակոտկենությամբ և կառուցվածքով նյութեր, ինչպես նաև զգալիորեն նվազեցնել ջերմամշակման ժամանակը և ապահովել էներգիայի խնայողություն, ինչը նպաստում է արտադրանքի որակի բարելավմանը և մրցունակությանը:
Մշակվում են նաև շենքերի և կառույցների համար ռադիոպաշտպանիչ երեսպատման նյութեր՝ կիրառելով Հայաստանի մետաղային և ոչ մետաղային հանքերի թափոնները: Օգտագործվող բոլոր բաղադրիչները ունեն տեղական ծագում։
Նախատեսվում է շարունակել աշխատանքները հետևյալ ուղղությամբ. քանի որ մշակվող նյութերը պարունակում են ցեմենտի բաղադրիչ, որը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, հետագա աշխատանքների ուղղությունը՝ գեոպոլիմերների մշակումը, ընտրվել է՝ բացառելով ցեմենտի օգտագործումը։
Խումբը զբաղվում է նաև ռադիոպաշտպանիչ շինանյութերի մշակմամբ՝ օգտագործելով մետաղական և ոչ մետաղական հումքի թափոնները:
Ղեկավար
տ.գ.թ. Նինել Գուրգենյան
Հետազոտական ուղղություններ
Կապված աշխատակիցներ
Նինել Գուրգենյան
Խմբի ղեկավար, տ.գ.թ.
