Վերադառնալ լաբորատորիաներին

Լաբորատորիաներ և գիտական խմբեր

Հետերոպոլիմիացությունների, ցրված և հազվագյուտ տարրերի քիմիայի և անալիզի խումբ

Ուսումնասիրում է հետերոպոլիմիացությունների ռեակցիաները, կոմպլեքսային միացությունները և դրանց կիրառման հնարավորությունները անալիտիկ քիմիայում։

Հետերոպոլիմիացությունների, ցրված և հազվագյուտ տարրերի քիմիայի և անալիզի խումբ

Նկարագիր

Ցրված և հազվագյուտ տարրերի հետերոպոլիմիացությունների քիմիայի և անալիզի խումբը ուսումնասիրում է նոսր ջրային լուծույթներում այդ միացությունների և մի շարք հիմնային ներկանյութերի հետ ռեակցիաները, դրանց հետևանքով առաջացած կոմպլեքսային միացությունների հատկությունները, նրանց կիրառության բնագավառների բացահայտման հնարավորությունները:

Ելնելով նրանց բարձր լուսակլանման հատկությունից հնարավոր է դարձել մոտ մեկ կարգաթվով բարձրացնել մի շարք տարրերի (Ga, Ge, Si, Ta, Nb, P, As, Al, Cr) որոշման զգայնությունը, ինչպես նաև, հաշվի առնելով նրանց նանոմասնիկային կառուցվածքը և անվտանգ լինելը, հնարավոր դարձնել կոսմետիկական պիգմենտների ստացումը:

Հետերոպոլիմիացությունների առաջնային կառուցվածքի β-միջուկների սինթեզի պայմանների մշակումը հնարավոր է դարձրել սինթեզել մի շարք տարրերի (Al, Ga, Cr, Fe) առաջնային կառուցվածքների β-միջուկները և սահմանել նրանց մոնոմերային ձևերի գոյությունը ապահովող կոնցենտրացիոն պայմանները:

Տարվել են աշխատանքներ այդ β-միջուկների կենսաբանական ակտիվության բացահայտման, ինչպես նաև բժշկության մեջ դրանց օգտագործման նպատակահարմարության և հեռանկարայնության ուղղությամբ:

Ղեկավար

ք.գ.թ. Էլզա Հայրիյան

Հետազոտական ուղղություններ

Analytical Chemistry
Rare Elements

Կապված աշխատակիցներ

Էլզա Հայրիյան

Խմբի ղեկավար, ք.գ.թ.