Վերադառնալ լաբորատորիաներին

Լաբորատորիաներ և գիտական խմբեր

Երկրաքիմիայի գիտական խումբ

Կատարում է հանքային շրջանների էկոլոգաերկրաքիմիական գնահատում, որոնողական մեթոդիկաների մշակում և սեյսմիկ գոտիների մոնիթորինգ։

Երկրաքիմիայի գիտական խումբ

Նկարագիր

Երկրաքիմիայի խումբը հիմնականում զբաղվում է հետևյալ ուղղություններով։

1․ ՀՀ-ում հանքային շրջանների, հանքերի հարակից տարածքների էկոլոգաերկրաքիմիական և բնապահպանական գնահատում, ծանր, մետաղական, ռադիոակտիվ և հազվագյուտ տարրերի երկրորդական երկրաքիմիական պսակների հայտնաբերման և դրանց գնահատման մեթոդիկաների մշակում, մեծ անոմալ դաշտերի երկրաքիմիական քարտեզների կազմում: Աշխատանքները կատարվում են հիմնականում ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքում գտնվող Փխրուտի ուրանի հանքավայրի տարածքում և Կոտայքի մարզի Թեժ լեռան տարածքներում: Վերջին տարիներին հիմնական աշխատանքները կենտրոնացվել են ՀՀ-ում հազվագյուտ և ռադիոակտիվ տարրեր պարունակող հանքավայրերի որոնման գործընթացում, մշակվել է նմանատիպը չունեցող որոնողական երկրաքիմիական մեթոդիկա նշված հանքավայրերի համար:

2․ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի աշխատակիցների հետ համագործակցությամբ կատարվում է երկրաքիմիական մոնիթորինգ ՀՀ սեյսմիկ ակտիվ գոտիներում:

3․ 2024-2025թթ. ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԳԿ աջակցությամբ ձեռք բերված նոր սարքերով ստեղծվել է հանքային նմուշների մշակման և քիմիական անալիզի լաբորատորիա՝ հագեցված տարբեր չափերի մանրացնող սարքերով և քիմիական անալիզատորով:

Ղեկավար

ե.գ.թ. Լևոն Հարությունյան

Հետազոտական ուղղություններ

Geochemistry
Environmental Assessment
Monitoring

Կապված աշխատակիցներ

Լևոն Հարությունյան

Խմբի ղեկավար, ե.գ.թ.